Հնդկաստանում ոստիկանությունը սերիական մարդասպանի է ձերբակալել, ով խոստովանել է, որ ավելի քան 50 տաքսիստ է սպանել, հայտնում է CNN- ը:
2002-ից 2004 թվականն ընկած ժամանակահատվածում Դեվանդեր Շարմայի դեմ մեղադրանք էր առաջադրվել յոթ տաքսիստի սպանության համար, եւ նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման Ջայփուրում: 16 տարվա ազատազրկումից հետո 62-ամյա Շարման պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, սակայն երբ նրա արձակուրդի 20 օրն ավարտվել էր, նա անհետացել էր:

Նրա անհետացումից մոտ վեց ամիս անց ոստիկանությունը փախուստի դիմած բանտարկյալին ձերբակալել էր Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում, որտեղ նա հասցրել էր ամուսնանալ:

Հարցաքննության ընթացքում Շարման խոստովանել էր փախուստի մասին եւ հայտարարել էր, որ չէր պլանավորում վերադառնալ բանտ: Նա նաեւ կիսվել էր մանրամասներով իր հրեշավոր հանցավոր անցյալի մասին:

Շարման աստիճան էր ստացել ավանդական բժշկության ոլորտում եւ 11 տարի՝ 1984 թվականից ի վեր, ղեկավարում էր Ռաջաստանի հիվանդանոցներից մեկը։

Կորցնելով փողերը խարդախությունների արդյունքում՝ Շարման սկսել էր կեղծ վառելիքի առեւտրով զբաղվել, այնուհետեւ երիկամների ապօրինի վաճառքի սխեմայի անդամ էր դարձել։

Շարման ոստիկանությանը պատմել էր նաեւ մեկ այլ քրեական սխեմայի մեջ ներգրավված լինելու մասին. նա եւ իր հանցակիցները տաքսիներ էին պատվիրում, սպանում էին տաքսիստներին, իսկ մարմինները նետում կոկորդիլոսներով լի լճի մեջ, իսկ ավտոմեքենաները վաճառում էին:

Շարման նաեւ պատմել էր 50 տաքսիստների սպանության կազմակերպման մեջ:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը նրան ձերբակալել է եւս մեկ զոհի սպանության պահին: