Կոլումբիայի ոստիկանությունը գրոհել է ռեյդ է կազմակերպել Համունդի քաղաքում (Վալյե-դել-Կաուկա նահանգի արեւմտյան վարչություն), որի արդյունքում ավելի քան 50 քաղաքացի էր ձերբակալվել, ովքեր խնջույք էին կազմակերպել կարանտինի ժամանակ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել էր քաղաքապետ Անդրես Ֆելիպե Ռամիրեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խնջույքի կազմակերպման վայրն անընդհատ փոխվում էր, սակայն մեզ հաջողվեց պարզել: Մենք ավելի քան 50 մարդ ենք ձերբակալել, այդ թվում՝ անչափահասների»,- ասել է քաղաքապետը, ում խոսքերը մեջբերում է Efe Eme ռադիոկայանը։

Ավելի քան 100 մարդ էր մասնակցել երեկույթին, հայտնում են ոստիկանությունից:

Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 295 508-ի, մահվան դեպքերի թիվը՝ 10 105-ի: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 6-ին: Մարտի 17-ին նախագահ Իվան Դուքեն 30 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրում համավարակի պատճառով: Ավելի ուշ իշխանությունները որոշում կայացրեցին դադարեցնել միջազգային թռիչքների ընդունումը՝ վարակի տարածումը կանխելու համար եւ մարտի 24-ից ապրիլի 13-ը համապետական ​​կարանտին հայտարարեցին։ Այնուհետեւ այն երկարաձգվեց մինչեւ սեպտեմբերի 1-ը: