Vision-S էլեկտրաքարի նախատիպն առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր CES ցուցահանդեսին: Այնուհետեւ Sony-ն հայտարարել էր, որ չի պատրաստվում փորձարկել էլեկտրամոբիլը ճանապարհի վրա, այլ պարզապես ստեղծել է այն, որպեսզի ցույց տա իր տեսլականն էլեկտրաքարերի ապագայի վերաբերյալ: Սակայն, ինչպես հայտնում է Free News պորտալը, ամեն ինր կարող է փոխվել։

Վերջերս ընկերությունը հայտարարել էր, որ Vision-S-ը Տոկիո է տեղափոխել, որտեղ կսկսի փորձարկել այն սովորական քաղաքային ճանապարհների վրա: Էլեկտրաքարը հագեցած է երկու շարժիչով՝ յուրաքանչյուրը 200 կՎտ հզորությամբ, որոնց շնորհիվ այն կարող է մինչեւ 100 կմ/ժամ արագություն բացել ընդամենը 4․8 վայրկյանում: Vision-S-ը ժամում մինչեւ 239 կիլոմետր արագություն է զարգացնում:

Երբ Sony-ն առաջին անգամ ներկայացրեց ավտոմեքենան լայն հանրությանը, այն հագեցած էր 2-րդ աստիճանի ինքնավար վարման համակարգով: Դա նշանակում էր, որ ավտոմեքենան ունակ էր ինքնուրույն ղեկավարել ղեկը, արագություն հավաքել եւ արգելակել, սակայն այն դա կարող էր անել միայն վարորդի խիստ հսկողության ներքո, ով անհրաժեշտության դեպքում կարող էր իր ձեռքը վերցնել ղեկը։ Ընկերության ներկայացուցիչները լրագրողներին հայտարարել են, որ նախատեսում են բարելավել էլեկտրաքարի ինքնավարությունը, սակայն այս խնդիրը դեռ առաջնահերթ չէ:

Vision-S-ը հագեցված է 33 ցուցիչով՝ ավտոպիլոտի ճիշտ աշխատանքի եւ այլ գործառույթների ապահովման համար: Օրինակ, ավտոմեքենան ունակ է ճանաչել սրահի ներսում գտնվող ուղեւորներին՝ կարգավորելով սրահի պարամետրերը ներսում գտնվող բոլորի համար։

Սրահը հագեցած է ֆիրմային Sony 360 Reality Audio համակարգով՝  բարձրախոսներով չորս նստատեղերից յուրաքանչյուրի գլխամասոում։ Սրահում նաեւ կատարելագործված ինտերֆեյս կա, որը հիմնված է համայնապատկերային սենսորային դիսփլեյի վրա, փոխանցում է «Կոմենտարիի»-ն։