Ճապոնական «Սուբարո» աստղադիտարանի շնորհիվ աստղագետները Հերկուլեսի համաստեղությունում վերջերս ձեւավորված գալակտիկա են հայտնաբերել, որի աստղերում ջրածնից եւ հելիումից ավելի ծանր տարրեր չկան, ինչն այն տիեզերքի ամենահին գալակտիկաների անալոգն է դարձնում: Գիտնականներն իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Astrophysical Journal ամսագրում:

«Այս գալակտիկայի ամենազարմանալի առանձնահատկությունն այն է, որ դրանում բոլոր աստղերը Արեւից ծանր են ընդամենը 800 միլիոն անգամ: Դա 100 հազար անգամ քիչ է, քան ծիր կաթինի բոլոր աստղերի համակցված զանգվածը: Այն իր չափերով համեմատելի է մեր Գալակտիկայում տիպիկ աստղային կուտակման հետ: Սա խոսում է այս տիեզերական օբյեկտի ներսում առաջնաստեղծ բնույթի օգտին»,- պատմել է աշխատության հեղինակներից մեկը՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Մասամի Օուտին:

Առաջին աստղերը Տիեզերքում, որոնք պատկանում են այսպես կոչված երրորդ պոպուլյացիային, ամբողջովին տարբերվում էին Արեւից եւ այլ ժամանակակից մոլորակներից: Դա պայմանավորված է նրանով, որ դրանցում «մետաղներ» չկային․ այդպես էին աստղագետներն անվանում ջրածնից եւ հելիումից ավելի ծանր տարրերը: Այդ պատճառով այդպիսի մոլորակները չափերը գրեթե ոչնչով սահմանափակված չեն, եւ դրանց զանգվածը կարող էր մի քանի հարյուր անգամ ավելի մեծ լինել, քան արեւայինը:

Դրանց չափի եւ քիմիական կազմի շնորհիվ տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում այդպիսի աստղերը շատ արագ այրվում էին: Երբ դրանցում ջրածնի պաշարներն ավարտվում էին, դրանք պայթում էին՝ այսպես կոչված անկայուն գերնորերն առաջացնելով: Դրանք շատ հզոր տիեզերական ջերմամիջուկային պայթյուններ են, որոնցում գործարկված է հսկա աստղի ամբողջ նյութը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: