Հնագետների խոսքով՝ մի քանի կավե գլուխ, որոնք մոտ 3000 տարեկան են, կարող են Յահվե աստծո ամենավաղ պատկերները լինել: Արձանիկներն իրենցից տափակ գլխով փոքր մորուքավոր տղամարդ են ներկայացնում՝ թագը գլխին, գրում է Planet Today-ը: 

Պնդումներն առ այն, որ դա Աստծո պատկերն է, պատկանում են պրոֆեսոր Յոսեֆ Գարֆինկելին, որը վկայակոչում է աստվածաշնչյան սուրբ գրությունները, որոնք նկարագրում են Աստծուն ձիու վրա՝ այս տեսությանը քաշ ավելացնելու համար: Սակայն Գարֆինկլի գաղափարը մերժվել էր մի շարք հնագետների կողմից, ովքեր պնդում են, որ այն ամենի ստեղծումը, «ինչ վերեւում է», այդ ժամանակ արգելված էր։

Հրեական համալսարանի պրոֆեսոր Գարֆինկլն իր պնդումները հիմնավորում է այն փաստով, որ բոլոր երեք արձանիկները միեւնույն ժամանակահատվածին են պատկանում (մ.թ.ա. 9-10 դդ.) եւ գտնվել են ձիերի արձանների մոտ եւ երկրպագության վայրերում: Գլուխներից մեկը հայտնաբերվել էր տասը տարի առաջ Խիրբեթ-Քեյյաֆում՝ Թել Մոթզայից մոտ 20 մղոն հեռավորության վրա, որտեղ այս տարվա սկզբին եւս երկու գլուխ էր հայտնաբերվել։

Պրոֆեսոր Գարֆինկլին հետաքրքրում էր՝ արդյո՞ք կավե գլուխները կապված են, արդյո՞ք դրանք աստծո են պատկերում, եւ եթե այո, ապա՝ որ աստծուն: Եվ պատասխանները նա գտել է Ավակումի եւ Պսալմահ գրքերում, որտեղ ամպերով սլացող Աստծո մասին հիշատակում կա։ «Որոշ աստվածաշնչյան ավանդույթներ Յահվեին նկարագրում են որպես հեծյալի երկնքում կամ ամպերի վրա, ինչպես Ուգարիթում: Սակայն որոշ տեքստեր նոր մշակումներ են ներկայացնում, որոնցում նա սլանում է ձիու վրա»,- պարզաբանել է Գարֆինկլը։ Թել-Մոցեում գտնված այլ կավե գլուխները դուրս էին բերվել Երուսաղեմի մերձակայքում գտնվող տաճարից, եւ նման պատկերներն արգելող աստվածաշնչյան հրահանգների պատճառով թիմն առաջարկում է օգտագործել այս տարածքը՝ տարբեր աստվածների, «ոչ միայն Յահվեին» երկրպագելու համար: