Երկու խոշորագույն դեղագործական ընկերություն կմատակարարի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ 100 մլն փորձնական պատվաստանյութով, հայտարարել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից, հաղորդում է  Reuters-ը։

Ֆրանսիական Sanofi եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերությունները կստանան մինչեւ 2.1 մլրդ դոլար մինչեւ 50 մլն մարդու համար բավարար քանակությամբ պատվաստանյութ ստանալու համար։

ԱՄՆ-ի առողջապահության եւ մարդկային ռեսուրսների նախարար Ալեքսա Ազարի խոսքով՝ հիշատակված փորձնական պատվաստանյութը անցել է բոլոր կլինիկական փորձարկումները եւ արտադրական գործընթացները։

Հետագայում նախատեսվում է ձեռքբերել եւս 500 մլն չափաբաժին։

Այդ գործարքը Թրամփի վարչակազմի ծրագրի մեջ է ներառվում, որի նպատակով նա շուկան կմատակարարի պատվաստանյութով մինչեւ 2020 թվականի ավարտ։

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկուղության եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների տվյալներով՝ երեխաները նույնպես խոցելի են SARS-CoV-2-ի նկատմամբ եւ կարող են կարեւոր դեր խաղալ դրա տարածման գործում։

Սպիտակ տան՝ համավարակի հարցերով խորհրդական, բժիշկ Բարբարա Բիրքսի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը հարավային նահանգներից հասնում է արեւմուտք։