Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանձնարարել է պաշտոնատար անձանց մշակել ծրագիր կորոնավիրուսի երկրորդ ալիքից խուսափելու համար, գրում է The Sunday Telegraph-ը։

Տարեցներին եւ ռիսկի խմբում անձանց կարող է կրկին առաջարկվել մնալ տանն այդ ռադիկալ ծրագրի շրջանակում, որը կոչված է կանխարգելել վարակվելու երկրորդ ալիքը։

Պարբերականը նշում է, որ Ջոնսոնը խնդրել է պաշտոնյաներին նախապատրաստել միջոցառումների ցանկ, որոնք ուղղված կլինեն տնտեսական գործունեությունը կրկին դադարեցնելու հավանականությունը կանխարգելելու համար։

Շրջանառվում են նաեւ խոսակցություններ ռիսկի խմբում անձանց խանութների եւ որոշ ծառայությունների բացառիկ հասանելիություն ապահովելու առաջարկի մասին, գրում է The Guardian-ը։