«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության «Հորասան» ճյուղի հետախուզության ղեկավարը ոչնչացվել է Աֆղանստանում։ Այդ մասին ասվում է երկրի Անվտանգության ազգային տնօրինության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հատուկ ծառայությունների գործողությունն իրականացվել է շաբաթ երեկոյան Պակիստանի հետ սահմանակից Նանգարխար նահանգում։

Ասադուլա Օրաքազին պատասխանատվություն էր կրում քաղաքացիական անձանց վրա հարձակումներ կազմակերպելու եւ ԻՊ կառուցվածքում մրցակիցներին «մաքրելու» համար, ինչի արդյունքում ստացել էր «ԻԼԻՊ-ի մսագործ» կեղծանունը։