Նիդերլանդների Հաագա քաղաքում շուրջ 1.5 հազար մարդ դուրս է եկել բողոքի ցույցի ընդդեմ կարանտինի սահմանափակումների, որոնք մտցվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Մեկ ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանին վիրավորելու համար, մեկ ուրիշը՝ անձը հաստատելու նպատակով, հաղորդում է NOS-ը։

Ըստ տարածված հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ Մալիվելդ այգում կարանտինի դեմ ցույցն ընթացել է խաղաղ պայմաններում։ Սակայն որոշ մասնակիցներ ակնհայտորեն խախտել են 1.5 մետր սահմանված սոցիալական հեռավորությունը, հաղորդում է ZIK-ը։

Ինչպես նշվում է, խաղաղ ցույցը նվիրված է «անմտությանը», որը, նրանց կարծիքով, տեղի է ունենում հիվանդության եւ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սահմանափակման շուրջ։

Ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ դիմել է կազմակերպիչներին խնդրանքով հիշեցնել մասնակիցներին անվտանգության պարտադիր միջոցների մասին։