Պապուա Նոր Գվինեայում կործանվել է ինքնաթիռ, որն Ավստրալիա էր տեղափոխում շուրջ 43 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ 500 կգ կոկաին, գրում է Independent-ը։

Ինքնաթիռը կործանվել է Պապուա Նոր Գվինեայի հարավային ափից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց։

Ինչպես հաղորդում է AFP-ը, տեղի ունեցածի կապակցությամբ Ավստրալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ կասկածյալի, որոնք կապ ունեն իտալական մաֆիայի հետ։ Մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Ձերբակալվել է նաեւ օդանավի ավստրալացի օդաչուն միգրացիոն կանոնները խախտելու մեղադրանքով։

Ավստրալիայի ոստիկանությունից հայտնել են, որ թռիչքի կազմակերպմամբ զբաղվել է Մելբուրնում տեղակայված հանցավոր խումբը, որի անդամները հավաքվել էին հուլիսի 26-ին իրենց առաքանին ստանալու համար։

Նշվում է, որ ինքնաթիռը թռնում էր բավականին բարձր՝ փորձելով չհայտնվել ռադարների տեսադաշտում։