Ամերիկյան Ջորջիա նահանգի Վուդսթոք քաղաքից Duramax Specialties ատելյեն համալրել է 2007 թվականի Chevrolet Suburban ամենագնացը հզոր 6,6-լիտրանոց V8 դիզելային շարժչով, գրում է Մոտոր-ը։

11-րդ սերնդի Chevrolet Suburban ամերիկյան ամենագնացը եւ դրա դասի ավելի շքեղ GMC Yukon XL  տարբերակը համալրվել են V8 Vortec բենզինային երեք տարբերակի շարժիչներով՝ 5,3-ից 6,2 լիտր ծավալով։ Դրանց հետ մեկտեղ աշխատում է Allison վեցաստիճան ավտոմատ փոխանցման տուփը։ Դեռ ավելին, Suburban-ը ստացել է 2500HD-ի պիկապի ուժեղացված շրջանակ, հզոր կցորդ։

Շրջանակն անցել է հակակոռոզիոն թթվային մշակում, ինչպես նաեւ Duramax Specialties-ը փոխել է ղեկի քարշակները, ամորտիզատորները, շարժչի սառեցման պոմպը, քարշակի գոտիները, Flo-Pro համակարգը։ Եւ վերջապես, ամենագնացը զարդարել են GMC Yukon Denali-ի՝ Suburban-ի առավել շքեղ տարբերակի առջեւի մասով։ 2007 թվականի Suburban-ի վերջնական պատրաստի տարբերակի համար անհրաժեշտ կլինի վճարել 31 900 դոլար, սակայն ատելյեում կարելի է ձեւափոխել մեքենան նաեւ սեփական «դոնորի» միջոցով, սակայն դրա արժեքը չի հաղորդվում։