Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը ՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողերը՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: