Խաբարովսկում 23-րդ օրն անցկացվել է չարտոնագրված հանրահավաք Խաբարովսկի շրջանի նախկին նահանգապետ, ձերբակալված Սերգեյ Ֆուրգալին աջակցելու համար, հաղորդում է DVhab.ru-ը։

Ցույցի սկիզբը նախատեսվել էր տեղական ժամանակով 12:00-ին։ Սակայն նշված ժամին Լենինի հրապարակում եղել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ Մեկ ժամ անց, այնուամենայնիվ, հավաքվել է շուրջ հարյուր մարդ։ DVhab.ru-ը նշում է, որ ցածր մասնակցության պատճառ, ըստ ամենայնի, եղանակային վատ պայմաններն էին եւ հորդառատ անձրեւը։

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարներն անցկացրել են քայլերթ քաղաքի կենտրոնական փողոցներում։ Ակցիային մասնակցել է շուրջ 200-500 մարդ, հաղորդում է ՌԲԿ-ն։

Դատելով հեռուստաալիքի հրապարակած տեսանյութից՝ քայլերթին մասնակցել են օդադեսանտային ուժերի վետերանները, որոնք դուրս են եկել քաղաքի փողոցներ ՕԴՈՒ-ի հիմնադրման 90-ամյակը նշելու համար։

ՌԲԿ-ն հարցում է ուղղել Ռուսաստանի ՆԳՆ-ի Խաբարովսկի շրջանի Գլխավոր վարչությանը։