Իսրայելի բարձրագույն կրթության եւ ջրային ռեսուրսների նախարար Զեեւ Էլկինը, զարգացման եւ համայնքների ամրապնդման նախարար Օրլի Լեւի Աբուքասիսը եւ կրոնների հարցերով նախարար Յակով Ավիտանը տեղափոխվել են կարանտին մինչեւ օգոստոսի 9-ը նրանց գործընկերոջ՝ Երուսաղեմի հարցերով նախարար Ռաֆի Պերեցի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո, հաղորդում է Yedioth Ahronoth թերթը։

Շաբաթ Պերեցը թվիթերյան գրառում էր կատարել այն մասին, որ ուրբաթ հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը դրական էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Մայիսի վերջում Իսրայելում գրանցվել է վարակման հայտնաբերված դեպքերի աճ։ Հունիսի 6-ին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 60 դեպք, հունիսի 23-ին՝ 460, հուլիսի 2-ին՝ 1 026, հուլիսի 9-ին՝ 1 650, իսկ հուլիսի 31-ին՝ 1 367 դեպք։

Մայիսի 27-ից առողջապահության նախարարության սահմանափակումներից դեռեւս ուժի մեջ են մնում 2 մետր հեռավորության պարտադիր պահպանելն ու տնից դուրս պաշտպանիչ դիմակներ կրելը։