Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընտանիքի եւ ընկերների եհտ այցելել է Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է: Նա իր ֆեյսբուքյան էջում  լուսանկարներ է հրապարակել  եւ կից գրառում կատարել:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել: Միասին այցելել ենք Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանք, որն Արցախի ամենաբարձրադիր վանքն է՝ ծովի մակերևույթից ավելի քան 2400 մետր: Այդ կատարից բացվող համայնապատկերում տեսանելի է մեր հայրենիքի մի ամբողջ հատվածի գեղեցկությունը:

Վերադարձանք Աստծո տանն ու մեր բնաշխարհում ստացածով ու տեսածով լիացած»: