Չճանաչված Կոսովոյի vարչապետ Ավդուլահ Հոթին կիրակի հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Այսօր ես կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, եւ արդյունքը դրական էր: Ես ոչ մի ախտանիշ չունեմ՝ թեթեւ հազից բացի»,- գրել է Հոթին իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ առաջիկա երկու շաբաթը մեկուսանալու է եւ իր պարտականությունները կատարելու է տնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կոսովոյի եւ Մետոհիայի սերբական ինքնավար մարզը միակողմանիորեն անկախություն էր հռչակել 2008 թվականին: Ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Իսրայելը, Հնդկաստանը եւ Չինաստանը, ինչպես նաեւ ԵՄ անդամ հինգ պետություն դեմ են Կոսովոյի ճանաչմանը: