Վրաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել։ Համաճարակաբաններին դեռ չի հաջողվել պարզել նրանցից մեկի վարակման աղբյուրը, լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ներկայումս COVID կենտրոններում բուժվում է 241 հիվանդ: Վերականգնվածների թիվը 81.5 տոկոս է:

«Երկու նոր վարակվածներից մեկը մեկի շփումը հաստատված աղբյուրի հետ էր, երկրորդ հիվանդի դեպքում վարակման աղբյուրի եւ շփումների մասին տեղեկատվությունը պարզվում է»,- նշել է Էզուգբայան:

Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցին, ապա այնտեղ բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 37 պացիենտ։
Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը 1․179 է:

Անցած 24 ժամվա ընթացքում չորս հիվանդ է դուրս գրվել կլինիկայից, իսկ համավարակի սկսվելուց ի Վրաստանում վեր վերականգնվել է 959 մարդ: Մահացել է 17 մարդ։ Կարանտինում 6․919 մարդ է գտնվում, հիվանդանոցներում՝ 203 մարդ: Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: