Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն են կարող ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը՝ պետական մակարդակով: Այդ մասին Facebook-ում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրակաբացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչն ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում: Հակառակ դեպքում դա կարող է կրկնվել: Սա արդեն հայ-ադրբեջանակ կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Տեսնենք»,- գրել է նա: