Գիտության եւ տեխնիկայի հարցերով փոխնախագահ Սորենա Սաթարին արհեստական ինտելեկտի երեք համակարգ է ներկայացրել, հայտնում է Mehr-ը:

Ներկայացվել է արհեստական ​​ինտելեկտի երեք համակարգ, մասնավորապես` արհեստական ինտելեկտի աջակցությամբ անհատական ​​ինդենտիֆիկացման համակարգը (SAHA), առաջին պլատֆորմը արհեստական ​​ինտելեկտի ոլորտում (SAHAB) եւ տվյալների բազայի համապարփակ կոնտենտը (HOOSHIO):

«Մոտ ժամանակներս արհեստական ​​ինտելեկտը երկրների ուժի մաս կդառնա եւ երաշխավորում է դրանց ազգային անվտանգությունը»,- ասաց Սաթարին: «Իրանը ամենամեծ ստարտափներն ունի տարածաշրջանում ՏՀՏ-ի եւ կենսատեխնոլոգիայի տարբեր ոլորտներում»,- հավելել է նա: