Սերբիան Չինաստանից նոր սերնդի զենիթային հրթիռներ է գնել:

FK-3 հակահրթիռային համակարգի գնումը ներառված է Jugoimport SDPR ընկերության ամենամյա հաշվետվությունում, հաղորդում է  Reuters-ը:

Ընկերությունը հայտնել է, որ 163 գործարք է կնքել 31 երկրի հետ 620,3 մլն դոլարով: Զենքի գնումները ներառել են նաեւ Չինաստանից անօդաչու թռչող սարքեր:

Պեկինը դիտարկում է Սերբիան որպես իր «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության մի մաս, որն ուղղված է նոր արտաքին առեւտրային կապերի հաստատմանը: Չինաստանը միլիարդավոր եվրոներ է ներդրել բալկանյան երկրում:

Հունիսի վերջին Սերբիայի ՌՕՈւ-ն ստացել է չինական 6 CH-92A անօդաչուներ: