Չինական ընկերությունը՝ Shanghai Zhizhen Intelligent Network Technology-ն, որը նաեւ հայտնի է որպես Xiao-i եւ մասնագիտացված է արհեստական ինտելեկտի ոլորտում լուծումների ուղղությամբ, հայց է ներկայացրել Apple-ի դեմ՝ պահանջելով 1,43 մլրդ դոլարի չափով փոխհատուցում՝ նրան մեղադրելով պատենտային իրավունքների խախտման մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունը Apple-ից պահանջում է դադարեցնել պատենտը խախտող պրոդուկտների արտադրությունը , օգտագործումը, վաճառելու խոստումը, վաճառքն ու ներմուծումը:

Xiao-i-ն պնդում է, որ Apple-ի Siri ձայնի ճանաչման տեխնոլոգիան խախտում է պատենտը, որի դեմ չինական ընկերությունը հայտ էր ներկայացրել 2004-ին: