Ֆրանսիայում մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լիլլում, Տուրում եւ Բիարիցեում, պարտադիր է դարձել փողոցում դիմակ կրելը: Խախտողները կտուգանվեն 135 եվրոյի չափով, հաղորդում է RFI-ը:

Առաջին խոշոր քաղաքը, որտեղ փողոցներում դիմակ կրելը պարտադիր է դարձել, Լիլլն է: Երկուշաբթի օրվանից տեղական իշխանությունները բնակիչներին պարտավորեցրել են փողոցներում, պարկերում եւ շուկաներում դիմակ կրել:

Նիցցում իշխանությունները եւս պարտադիր են դարձրել կենտրոնական փողոցներում դիմակ կրելը: Լազուրե ափում տուգանքի չափը կազմում է 35 եվրո:

Ֆրանսիայի կառավարության կարծիքով՝ դիմակ կրելը կարող է նվազեցնել երկրում համավարակի տարածման արագությունը: