«Թովմասյան» հիմնադրամը նպատակ ունի բավարարելու Սպիտակ ԲԿ-ին աջակցություն տրամադրելու հայտն ու «City of smile»-ի հայտը: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը:

««Միասին մենք կարող ենք» միջոցառման շրջանակում 100 տոկոսով բավարարել են 6 բժշկական հաստատությունների հայտեր: Ծրագիրը շարունակվում է, նվիրատվություն կարելի է անել Հիմնադրամի կայքում՝ ծանոթանալով ինֆորմացիային: Ցանկացած աջակցություն մեծ արժեք ունի»,-նշեց նա:

Նա նկատեց, որ պետք է աջակցել առանց երախտիքի խոսք կամ օգնության խնդրանք լսելու: «Հենց դա է իմ կյանքի սկզբունքը»,-հավելեց նա: