Կիեւում «Ալֆա» հատուկջոկատայինները վնասազերծել եւ ձերբակալել են պատանդներ պահող անձին, որը սպառնում էր պայթեցնել բանկը, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Ռումբի պայթուն չի եղել: Ռումբը, ենթադրաբար, գտնվել է պատանդներ պահող անձի պայուսակի մեջ: Նրան տեղում ձերբակալել են:

Պատանդները չեն տուժել: Կիեւի դատախազությունը քրեական վարույթ է բացել Ուկրաինայի ՔՕ 258-րդ հոդվածով (Ահաբեկչական ակտ):

Երկրի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ տղամարդը Ուզբեկստանի քաղաքացի Սուհրոբ Քարիմովն է: