ԱՄՆ խոշոր քաղաքներում աճում է հրազենի կիրառմամբ հարձակումների թիվը, հաղորդում է Americaru-ն:

Շատ մեգապոլիսներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում եւ Չիկագոյում, աճում է փոխհրաձությունների եւ փողոցներում սպանությունների թիվը: Բռնությունն ազդել է առանց այդ էլ կորոնավիրուսի պատճառով տուժած բնակիչների կյանքի վրա:

Հունվարի 1-ից մինչեւ հուլիսի վերջ Նյու Յորքում գրանցվել է 777 հրաձգություն՝ դա ավելի շատ է, քան ամբողջ 2019-ի թվականին: Ֆիլադելֆիայում գրանցվել է 1000 հարձակում, զոհվել է 240 քաղաքացի: Չիկագոյում 2020 թվականին 7 ամսում կատարվել է 440 սպանություն, 2240 մարդ վիրավորվել է փոխհրաձգությունների ժամանակ. անցած տարի մահերի թիվը կազմել է 150: