Մոտ 80 ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ երրորդ օրն է՝ գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում եւ ցանկանում են ցամաքային սահմանով անցնել եւ միանալ ՌԴ-ում գտնվող իրենց ընտանիքներին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութին կից նա կատարել է գրառում.

«Սահմանները բացելուն այլընտրանք չունենք: Այս տեսանյութում մարդիկ պատմում են, թե ինչ վիճակում են հայտնվել Բագրատաշենում:

Մոտ 80 ՀՀ եւ ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտնվում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում եւ ցանկանում են ցամաքային սահմանով անցնել եւ գնալ ՌԴ միանալ իրենց ընտանիքներին»։

Տեսանյությում քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին. «Ես ուզում եմ միանալ ընտանիքիս։ Հերիք է, որքան կարելի է մարդկանց տանջել։ Բարի գտնվեք, խնդրում ենք, ուշադրություն դարձրեք, ինչու եք մարդկանց տանջում, հետո բաց թողնում։ Ցանկանում ենք վերադառնալ տուն

Արդեն 6 ամիս է գտնվում եմ այստեղ, ադեն գումար էլ չկա, հնարավորություն չկա, ՌԴ քաղաքացի եմ։ Խնդրում ենք՝ բաց թողեք մեզ»։