Google-ը ազդարարել է Pixel 4a սմարթֆոնի մասին, որը կարժենա 350 դոլար եւ հասանելի կլինի օգոստոսի 30-ից, հաղորդում է CNBC-ը:

Google Android հեռախոսներն այդքան հայտնի չեն, որքան Apple-ի կամ Samsung-ի սմարթֆոնները: Սակայն անցած տարվա Pixel 3a-ն կարողացավ հայտնի դառնալ, դրա ընդհանուր վաճառքն աճել է ավելի քան 2 անգամ՝ համեմատած նախորդ տարվա հետ: Այս մասին ասել է Google Alphabet ընկերության գլխավոր տնօրեն Սանդար Պիչային: