Մինեսոտայից տղամարդն առաջին հանդիպման ժամանակ սպանել է կնոջը՝ նրան թմրանյութ խմեցնելով, հաղորդում է USA.one-ը: 

Նա կնոջ հետ ծանոթացել է Tinder-ով:

Նախ Էդվարդ Անտոնիո Զապպան պնդել է, որ չգիտի, թե ինչ է իր տանը խմել Տեյա Ռենե Թուլզը: Սակայն նրա հեռախոսի մեջ փորձագետները կասկածելի հաղորդագրություններ են գտել: Կնոջ օրգանիզմում գամմա-օքսիյուղաթթվի մահացու չափաբաժին է հայտնաբերվել: Համաձայն հաղորդագրությունների եւ Զապպայի հեռախոսի մեջ որոնման արդյունքների՝ նա այդ թմրանյութը տվել է նաեւ այլ կանանց:

Նախկինում տղամարդուն մեղադրել են կողոպուտի, ընտանեկան բռնության եւ երկրորդ աստիճանի հարձակման մեջ: