Օգոստոսի 11-ից Սինգապուրում պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց կհետեւեն հատուկ սարքերի միջոցով: Սա վերաբերում է նրանց, ում թույլատրվում է կարանտինը տանն անցկացնել, հայտնում է BBC-ն:

Սարքերը մարդկանց գտնվելու վայրին կհետեւեն GPS-թրեքերների օգնությամբ: Սինգապուրում կարանտինային միջոցառումների խախտումը խստորեն պատժվում է։ Սարքը հանելու կամ ինքնամեկուսացումը խախտելու համար սպառնում է մեծ տուգանք կամ վեց ամսվա ազատազրկում։