«Իսասիաս» փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգին` հատելով Ուիլմինգտոնից 65 կմ հարավ-արեւմուտք գտնվող ափը, հայտնում է BBC News-ը:

Փոթորիկների ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում, որում նշվում է, որ փոթորիկից առաջացած քամու առավելագույն արագությունը 140 կմ/ժամ է:

Իսկզբանե «Իսասիաս»-ը դասակարգվել էր որպես արեւադարձային փոթորիկ, սակայն երկուշաբթի Կարիբյան կղզիներ հասնելուց հետո այն վերափոխվեց որպես փոթորիկ:

Կարիբյան կղզիներում փոթորիկի արդյունքում երկու մարդ է զոհվել:

Փոթորիկների ազգային կենտրոնում նախազգուշացրել են, որ փոթորիկը հորդառատ անձրեւներ է առաջացնելու, ինչը ջրհեղեղների կհանգեցնի բոլոր գետերում Կարոլինայի արեւելյան հատվածում եւ Ատլանտիկայի միջտեղի հատվածում Միացյալ Նահանգների արեւելյան ափով շարժվելուն զուգընթաց:

Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ «ափամերձ հատվածում եւ հարակից ջրուղիներում փոթորիկի ալիքների պատճառով ջրհեղեղի վտանգ կա»: