Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք. երկուսը բերովի դեպքեր են: Այս մասին հայտարարել է Թբիլիսի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Մասնավորապես, երկու բերովի դեպքերը՝ ավտոբուսի վարորդն է, երրորդ դեպքի աղբյուրը հայտնի չէ, համաճարակաբանական հետազոտություն է անցկացվում:

Վերջին մեկ օրում դուրս  է գրվել 3 պացիենտ:

Վրաստանում այսօր կա վարակման 241 ակտիվ դեպք: Փետրվարից գրանցվել է 1182 վարակման դեպք, մահացել է 17 մարդ, ապաքինվել 962-ը:

Այժմ կարանտինի մեջ է գտնվում 7007 քաղաքացի, ստացիոնարներում՝ 280 մարդ: