Virgin Galactic-ը հայտարարել է գերձայնային ինքնաթիռի նախագծի ստեղծման առաջին փուլի մասին: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Բացի այդ, Virgin Galactic-ը հայտնել է Rolls-Royce ընկերության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին` նոր գերձայնային ինքնաթիռի դիզայնի եւ շարժիչային տեխնոլոգիայի մշակման համար:

Այս քայլը հաջորդել է Քաղավիացիայի Դաշնային վարչության Նոր հայեցակարգերի եւ նորարարությունների կենտրոնի հաստատմանը Virgin Galactic-ի հետ համագործակցելու համար` հավաստագրման շրջանակը սահմանելու նպատակով, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: