Եթե ​​ես հանգիստ կյանք ուզենայի, ես չէի գա այստեղ, այնպես որ ես չեմ կարող անտարբեր լինել քաղաքի խնդիրների նկատմամբ, այդ թվում` ծառերի խնդիրների, որոնք մահանում են եւ փոխարինման կարիք ունեն: Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ըստ նրա` մինչեւ վերջերս նա ամսական 408 հազար դրամ էր ստանում, հիմա` 429 հազար դրամ, ինչն ընդամենը 5-10 տոկոսն է այն եկամտի, որը նա ուներ մինչեւ իշխանության գալը: «Ես ոչ մի պարգեւատրում չեմ ստանում եւ ոչ մի ձեռնարկություն չունեմ: Իմ ձեռնարկությունը ես ինքս եմ: Բացի մի քանի նախագծերում հեղինակային իրավունքից, ես այլ եկամուտ չունեմ»,- հավելել է քաղաքապետը, ով ճգնաժամի պայմաններում շարունակում է մեծ պագեւավճարներ դուրս գրել իր ենթականերին: