գՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում շարունակվում է պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանության կողմը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին: Փաստաբաններն այդ միջնորդությունը հիմնավորել են նրանով, որ քննչական մարմինը գույքի կալանքի հիմքում է դրել քաղաքացիական հայցի եւ դատական ծախսերի ապահովման նպատակը, այնինչ քաղաքացիական հայց ներկայացված չէ։ Դատախազությունն, իր հերթին, առարկել է միջնորդություններին, իսկ դատավոր Աննա Դանիբեկյանն էլ պաշտպանական կողմից պահանջել է արգելքի տակ գտնվող գույքի եւ բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։   

Շարունակելով ներկայացնել պաշտպանության դիրքորոշումը՝ փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ հարցն արդեն քննարկվել է վերաքննիչ ատյանում, որտեղ բերվել են այն բոլոր հիմնավորումները, որոնք բերվել են անցած նիստին:   

2018 թվականի հուլիսին գույքի վրա կալանք դնելու մասին որոշման ընդունման դրույթով՝ Քոչարյանը մեղադրվում էր 300.1-րդ հոդվածով, որը նման սանկցիա չէր նախատեսում, իսկ հոդվածը, որը նախատեսում է նման սանկցիա, առաջադրվել է նախկին նախագահին կես տարի անց: Դատախազությունը, Ալումյանի խոսքով, կրկնում է ավելի վաղ արված եզրակացությունները, որոնք մերժվել են բոլոր ատյանների կողմից: «Եզրակացություններ են արվում, որոնք զուրկ են առարկայականությունից»,-նշեց փաստաբանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ դատարանը պաշտպանությունն է հանձնարարել գույքի գնահատման հարցը, սակայն այդ լիազորությունները պաշտպանությունը չունի: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը վճռել է, որ գնահատական պետք է տա քննչական մարմինի կողմից ներկայացված մասնագետը: Այդպիսով, քննության կողմից դրված կալանքը դատարանը ճանաչում է ոչ իրավաչափ, իսկ դատարանը որոշումը կատարելու փոխարեն քննարկում է՝ արդյոք պետք է կատարի, թե՝ ոչ՝ շարունակեց փաստաբանը: «Որոշում եք գույքի արժեքն ու փորձում սահմանել, թե որ մասը պետք է կալանքի տակ թողնել, ընդ որում, հանձնարարում եք պաշտպանությանը գնահատական տալ: Այսինքն, դատարանը՝ պաշտպանությանը ստիպելով գնահատական տալ, փորձում է կասկածի տակ դնել այնպիսի հիմնարար սկզբունք, ինչպիսին է ինքն իր դեմ ցուցմունք չտալը»,-հավելեց Ալումյանը՝ դատարանի փորձերն անօրինական անվանելով: Արդյունքում փաստաբանը նշեց, որ ինքն իր դեմ ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող օգտագործվել մեղադրյալի դեմ:    

Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւս հրաժարվեց տվյալներ ներկայացնել գույքի արժեքի մասին՝ ներկայացնելով նույն փաստարկները, ինչը որ ներկայացրեց Հայկ Ալումյանը: Ինչպես նշեց փաստաբանը, քննիչը, որի պարտականությունների մեջ է մտնում գույքի գնահատումը, դա չի արել: «Կա իրավունքի խախտում, այն վերաբերում է կարեւորագույն իրավունքներից մեկին՝ սեփականության իրավունքին: Այն պետք է անհապաղ վերացվի»,-հայտարարեց փաստաբանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հաստատեց ավելի վաղ արտահայտած տեսակետը: Տուժած կողմի ներկայացուցիչները, որոնք բացակայում էին նախորդ նիստին, անհամաձայնություն հայտնեցին միջնորդության եւ պաշտպանության կողմի փաստարկների հետ:   

Տուժած կողմի ներկայացուցիչ  Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ մտադիր է քաղաքացիական հայց ներկայացնել:

Ամփոփելով արդյունքները՝ փաստաբան Ալումյանը նշեց իրավական նոնսենսը. դատախազ Պետրոսյանը ճանաչեց քննիչի որոշման անօրինականությունը, սակայն պնդեց, որպեսզի որոշման գործողությունը շարունակվի: «Այսինքն, պարոն Քոչարյանի գույքը մնում է կալանքի տակ անօրինական որոշման արդյունքում»,-նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց Վերաքննիչ դատարանում դատախազի խոսքը, ով վստահեցրել էր, որ կալանքը դրվում է՝ սպասելով քաղաքացիական հայցին եւ դատական ծախսերի փակմանը, իսկ բռնագանձման հարցը զուրկ է օբյեկտիվությունից: Այժմ մեղադրանքն ասում է. «եկեք գույքը թողնենք կալանքի տակ, քանի որ դատավարության արդյունքով կարող է բռնագանձման մասին որոշում ընդունվել»: «Այստեղ պետք է լինեն օրենքով մանիպուլացման ինչ-որ շրջանակներ»,-նշեց Հայկ Ալումյանը: