Հոկտեմբերին Փարիզում կկայանա համաշխարհային հռչակ վայելող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարային պրեմիերան։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Fondation Cartier» հիմնադրամը։ 

Ֆիլմի պրեմիերային կհաջորդի Արտավազդ Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որ կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին և կտևի մինչ 2021 մարտի 7-ը։

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմանադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ  համարտադրությամբ։

«Բնություն»-ը Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է, որտեղ «Դիստանցիոն մոնտաժ»-ի արքան կրկին անգամ ստեղծագործական անդրադարձ է կատարել բնության թեմային, օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։