Ալբանիան Գերմանիային տաջիկի է արտահանձնել, ով մեղադրվում է Գերմանիայում ամերիկյան օբյեկտների վրա ԻՊ խմբավորման կողմից ահաբեկչական հարձակման պլանավորման մեջ ներգրավված լինելու համար, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով դատախազությունը:

Կասկածյալ Կոմրոն Բ.-ն ձերբակալվել էր երկուշաբթի օրը Ֆրանկֆուրտի օդանավակայան ժամանելուն պես:

Դատախազության փաստաթղթերի համաձայն` Կոմրոն Բ.-ն եւ մյուս կասկածյալները միացել էին ԻՊ-ին 2019-ի հունվարին եւ հիմնել են խմբավորման թեւը Գերմանիայում: Նշվում է նաեւ, որ իսկզբանե ահաբեկիչները պլանավորում էին մեկնել Տաջիկստան` երկրի կառավարության դեմ «պայքարելու» համար: Սակայն հետագայում պլանները փոխվել էին, եւ ահաբեկիչները որոշել էին հարձակվել Գերմանիայում ամերիկյան օբյեկտների եւ մի շարք անձանց վրա:

Նշվում է, որ Կոմրոն Բ.-ն ձերբակալվել էր Ալբանիայում այս տարվա ապրիլի 29-ին: