ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ գործող իշխանությունը չպետք է ասի, թե ինչպես պետք է աշխատեն ԶԼՄ-ները: «Նրանք չպետք է ասեն, օրինակ, մի լուսաբանեք ընդդմիադիր գործիչներին: Այստեղ մենք գործ ունենք մարդու իրավունքների խախտման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտման հետ: Պետք է դրան ուշադրություն դարձնեն նաեւ ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատներում»,-ասաց Առաքելյանը: