Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից:

Ծառայության առավելությունները

· Հաճախորդների արագ տեղեկացում

· Սպասարկման արդյունավետության բարձրացում

· Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում

· Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում

· Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում

· Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից

· Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը

Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար:

Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:

Ծառայության գին

Ծառայության գին

Միացման վճար

0 դրամ

Ամսավճար

5 000 դրամ

Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից

5 դրամ/րոպե

Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից

15 դրամ/րոպե

Բաժանորդագրության ժամկետը

12 ամիս

Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք)

60 000 դրամ

 

Գները ներառում են ԱԱՀ: