Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Սենթոպն իր իրանցի գործընկեր Բաքեր Քալիբաֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում դեմ է հանդես եկել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների COVID-19-ի համավարակի ֆոնին, հայտնում է Tasnim-ը:

«Մենք դեմ ենք այդ պատժամիջոցներին եւ պարզ հասկացրել ենք դա բոլոր միջազգային կազմակերպություններին»,- մեջբերում է գործակալությունը թուրք պաշտոնյայի խոսքերը:

Կողմերը իրենց վճռականությունն են հայտնել ընդլայնել երկու երկրների միջեւ համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակը շեշտել է երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը սերտացնելու անհրաժեշտությունը` առողջապահության ոլորտում առկա արձանագրությունների համաձայն, հետագա տնտեսական վնասները կանխելու համար: