ByteDance-ի հիմնադիր Չժան Իմինը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ թե ԱՄՆ-ում TikTok-ի վաճառքն է, այլ դրա արգելքը, հաղորդում է Reuters-ը: Այս մասին նա հայտնել է իր աշխատակիցներին ներքին նամակում:

Նամակը, որի մասին հայտնել են չինական ԶԼՄ-ները, ուղղված է եղել ByteDance-ի միայն չինացի աշխատակիցներին՝ ընկերությանն ուղղված մեղադրանքների եւ համացանցում հայտնված այն լուրերի ֆոնին, որ ByteDance-ը բանակցություններ է վարում TikTok-ի մասի գնման մասին: