Ամուլսարի պահապաններից մի  քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին. ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ տեղի ունեցավ։

Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է,  ոստիկանության աշխատակիցները հոդորում մոտ են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցները ընդդիմանում են։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների շարքերում է նաեւ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: