Դիզայներական պայուսակները սիրելի թիրախ են դարձել կողոպտիչների խմբի համար, ովքեր հարուստների եւ հայտնիների տներից գողացել են ավելի քան 500 000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ շքեղ ապրանքներ, հայտնում է AP-ը:

Լիվերպուլից Թոմաս Մեյը, Վինսենթ Բալը եւ Ջոն Բարլոուն ազատազրկման են ենթարկվել տներ թալանելու կազմակերպված հանցավորության համար։ Նրանք կողոպտել են նաեւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահեմ Սթերլինգին եւ Jamiroquai-ի երգիչ Ջեյ Քեյին:

Գողերի նպատակը եղել են զարդերը, ժամացույցները եւ թանկարժեք պայուսակները:

Ոստիկանները հայտնաբերել են պայուսակների լուսանկարներ այնպիսի դիզայներներից, ինչպիսիք են Chanel-ը, Louis Vuitton-ը եւ Yves Saint Laurent-ը: