Փաշինյանը իշխանության գալով շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագորման դեմ էին բոլոր նրանք ովքեր հեղափոխության առաջին շարքերում էին եղել, չհարամձակվեց գնալ նրանց դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը:

«Ինչո՞ւ են բացում Ամուլսարը

Փաշինյանը իշխանության գալով շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագորման դեմ էին բոլոր նրանք ովքեր հեղափոխության առաջին շարքերում էին եղել, չհարամձակվեց գնալ նրանց դեմ։ Այդպիսով ստեղծվեց «ոչ բացել ոչ փակել» մի իրավիճակ որից և՛ Ամուսլարի շահագործողներն էին տուժում, և՛ բնապահապաններն էլ չէին դադարեցնում պայքարը, քանի որ հանքը փակված չէր։ Փաշինյանը թողեց այս «ստատուս քվոն» հույսը դնելով որ նախկին «ռեժիմից» դեռ գործող տնտեսությունը լրիվ բավական է տնտեսական կայունությունը պահելու համար, և որ տնտեսական աճ արձանագրի, գործող հանքերի շահագործման ծավալները ավելացվեցին։

Սակայն մի կողմից այդ համոզմունքի սնանկությունը բացհայտվեց, որ երկրների տնտեսությունները նույն վիճակում մնալով, լճանում են, հետ են ընկնում համաշխարհային զարագացումներից, որ միայն այն հանգամանքը, որ վարչապետի աթոռին «ժողովրդի մարդ»ը կամ «ժողովրդի մարդու» հորքուրն է նստած, չի կարող տնտեսությունը զարագացնել, մյուս կողմից էլ կորոնավիրուսի համաճարակը, որը ոչ կարողացավ կանխարգելել ոչ էլ բնակչության սոցիալական վիճակը կայունացնել, բացահայտեցին Փաշինյանի կառավարման բացարձակ անկարողոթյունը։

Պարզ բան է՝ եթե Ամուլսարը չես բացում, պետք է այլ ճանապարհներով ներդրումներ բերես, սակայն Փաշինյանի ուղեղը այդպես չի աշխատում, նա միայն սև ու սպիտակ, թշանմի ու բարեկամ որսալով է զբաղված էն աստիճանի որ այնպիսի օրենքեր է հանում, որոնք միայն ներդրումների դեմ են ուղղված(բանկային գաղտնիքի, ապօրինի գույքի օրենքները), և էն հատուկենտ ներդրումներն էլ խոչընդոտում է միայն նրա համար որ դրանք կարող են միավորներ բերեն իր հակառակորդներին(կամ թշանմիներին), ինչպես Էմիրաթների շեյխին մերժեց ներդրում անել, ինչ է թե Ծառուկյանի գործընկերն էր։

Իսկ հիմա տեսավ որ նեղն է ընկել, երկիրը քանդվում է, ի՞նչ անի, ու էլի ձեռք է մեկնում «նախկի ռեժիմի» նախագծին, էն նախագծին որը հեղափոխությունը մերժել էր։

Փաշինյանը զուրկ է ռազմավարական ու նույնիսկ մարտավարական մտածողությունից, կարող է երազային հայտարարություններ անել թե 2050թվին Հայաստանը 5 միլիոն բնակչություն կունենա, բայց անկարող է վաղվա օրը հաշվարկել, նույնիսկ հաջորդ ժամը չի հաշվարկում, նույնիսկ հաջորդ 10 րոպեն»։