Բեյրութում նավահանգստի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Նշվում է, որ պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սեւ եւ սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծխի սյուն է բարձրացել:

Մոտակա տներում, ինչպես նաեւ շենքերում, որոնք գտնվել են էպիկենտրոնից մի քանի կմ հեռավորության վրա, պայթյունի հետեւանքով ճաքել են ապակիները: