ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիան «հսկողության տակ է գտնվում»:

AXIOS-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ իր վարչակազմը հսկողության տակ է առել վիրուսը: «Մարդիկ մահանում են: Դա ճիշտ է, եւ դա այն է, ինչ ունենք: Դա չի նշանակում , որ մենք չենք անում այն, ինչ կարող ենք անել: Վիրուսը հսկողության տակ է»,-ասել է նա: