Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը զգալի վնաս է հասցրել Լիբանանի նախագահի պաշտոնական նստավայր Բաաբդա պալատին, հայտնում են լիբանանյան պետական ԶԼՄ-ները:

Լիբանանի NNA պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով կոտրվել են միջանցքների պատուհանները: «Պալատի մի քանի թեւերի դռներն ու պատուհանները վնասվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ոչ ոք չի տուժել»:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 10 զոհի մասին, սակայն դեռեւս պաշտոնական տվյալներ չկան: