Մասիսի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, հերթական դեպքն են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Նրանք Մարմարաշեն գյուղի տներից մեկի հողամասում հայտնաբերել են մինչև 2,5 մետր բարձրությամբ 19 հատ մշակված կանեփի բույս։ Բացի այդ, տանտերը ոստիկաններին է ներկայացրել  տարա՝ լցված մարիխուանայի նմանվող մանրացված չորացված, դեղնականաչավուն չորս գրամից ավելի զանգվածով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատանյութագիտական ու դատաքիմիական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։