Բեյրութում այսօր տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային եւ նյութական  վնասներ է կրել:

Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները:

Նույնանման վնասներ են կրել նաեւ Վեհարանը, հայագիտական եւ մանկավարժական կենտրոնները, նաեւ «Կիլիկիա» թանգարանը: