2009 PQ1 աստերոիդը, որի չափերը փորձագետների կողմից գնահատվում են 84-ից 190 մետր, օգոստոսի 5-ի երեկոյան կմոտենա Երկրին նվազագույն հեռավորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՆԱՍԱ-ն:

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ նշել էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի արեգակնային համակարգի ֆակուլտետի ասպիրանտ Եկատերինա Էֆրեմովան, երկնային մարմինը որեւէ վտանգ չի ներկայացնում երկրայինների համար, քանի որ այն կթռնի մեծ հեռավորության վրա:

2009 PQ1 աստերոիդը Մոսկվայի ժամանակով 19։35-ին կթռնի Երկրից չորս միլիոն կիլոմետր հեռավորության վրա` յոթ անգամ ավելի հեռու, քան Լուսինն է մեզնից: Հաջորդ անգամ աստերոիդը Երկրին կմոտենա միայն 2137 թվականին: