Արդեն հայտնի են ՍԴ արհեստականորեն թափուր դարձած դատավորների տեղերին հավակնող թեկնածուների անունները՝  կառավարության (Նիկոլ Փաշինյանի)  կողմից՝  Վահրամ Ավետիսյան, Բդխ-ի կողմից՝  Երվանդ Խոնդկարյան, նախագահի կողմից՝  Արթուր Վաղարշյան։ Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում և նրանց մասնագիտական կարողությունների մասին կարծիք չեմ կարող հայտնել, անկախ այն բանից, որ  նրանցից երկուսը գիտության դոկտորներ են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա գրել է. «Ինքս մնում եմ նախկինում   հնչեցրած կարծիքս․

«Ցանկացած իրավաբան, եթե հարգում է իր մասնագիտությունը, հետևաբար ունի նաև մասնագիտական արժանապատվություն, պետք է հրաժարվի իրեն ՍԴ անդամի թեկնածու առաջադրումից, առնվազն մինչև ՄԻԵԴ-ի կողմից ՍԴ երեք անդամների գանգատների մասին որոշումը»։

Փաստորեն,հնարավոր  առաջադրվող թեկնածուներից , մասնագիտական , նաև մարդկային արժանապատվությամբ օժտված իրավաբանի  օրինակ ծառայեց միայն Գոռ Հովհաննիսյանը։ Ինչու նաև մարդկային, քանի որ այն հավատաքննությունը, որ իրականացվեց նրա և Արթուր Վաղարշյանի նկատմամբ ԱԺ-ում իմքայլական « բարձրակարգ իրավական գիտելիքներով օժտված»  պատգամավորների կողմից, իրեն հարգող, ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց։ Բայց  իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը համաձայնվեց...»: